News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Թուրքիայում հնարավոր է ներքին պատերազմ սկսվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի պատմության հիմնադրամի ներկայացուցիչ Մեսութ Յաշար Թուֆանը:

«Չեմ կարող հստակ ասել, թե ինչ ընթացք կունենան խորհրդարանական ընտրությունները եւ ինչ կլինի ապագայում: Մի բան հստակ է. Թուրքիայում քրդական շրջաններում դժվար կլինի ընտրություններ անցկացնել, քանի որ բախումներ են տեղի ունենում: Մանավանդ այն շրջաններում են ռազմական գործողություններ կատարվում, որտեղ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ամենաշատ ձայներն է հավաքել»,- ասաց Մեսութ Թուֆանը:

Թուրք պատմաբանի կարծիքով՝ եթե քրդական կուսակցությունն իր նախընտրած ձայները չհավաքի, երկրում ռազմական գործողությունները կշարունակվեն. «Չի բացառվում նույնիսկ, որ ներքին պատերազմ սկսվի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քանի որ հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո հնարավոր չի եղել ձեւավորել կոալիցիոն կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կողմնակիցները կռվել են քրդամետ պատգամավորների հետ
Վեճ Թուրքիայի խորհրդարանում...
Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայի քրդական շրջաններում ընտրությունները խափանելու փորձերի մեջ
Քրդերը մեղադրել են Թուրքիային...
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված
Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր...
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ