News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Հայաստանը միջուկային անվտանգության շուրջ  տեղեկություններ կփոխանակեն։ Համապատասխան կարգը հաստատվել է հոկտեմբերի 7-ին Երեւանում ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի եւ «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի միջեւ կնքած համաձայնագրով։

«Միջուկային վթարի դեպքում օպերատիվ ծանուցման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագիրը բխում է 1986թ. ԱԷՄԳ պահանջներից։

Կողմերը տեղեկություններ կփոխանակեն ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլ նաեւ խաղաղ ատոմի օբյեկտների ընթացիկ վիճակի մասին։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրով 2 լրացուցիչ փաստաթուղթ է ստորագրվել։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը դրա ֆինանսավորման համար 30 մլն դոլարի դրամաշնորհ եւ մինչեւ 270 մլն դոլարի վարկային գիծ էր տրամադրել, որի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ