News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` կուսակցություն հիմնելու ծրագրերով հետաքրքրված չէ նրա եղբայրը` նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտի Գագո):

«Այդ հարցերն իրեն ուղղեք, ես որեւէ բան չգիտեմ դրա մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Աբրահամյանը` անդրադառնալով կուսակցություն հիմնելու Արա Աբրահամյանի մտադրության մասին լուրերին: 

Հարցին` արդյոք կանդամագրվի եղբոր կուսակցությանը, եթե Արա Աբրահամյանն իսկապես ստեղծի այն, Գագիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինձ նման հարցեր մի տվեք, ես պատգամավոր չեմ, ես բիզնեսով եմ զբաղված, մեր  ոլորտի ամենամեծ արտահանողն եմ, բիզնեսի մարդ եմ, մնացածի հետ ես կապ չունեմ»:

Նախկին պատգամավորը վստահեցրեց, որ քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունի. «Ես ոչ մի ցանկություն չունեմ, ես զբաղված եմ բիզնեսով»:

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» թերթի` հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի Հայաստանում կհայտարարի, որ կուսակցություն է բացում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ