News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը ԱԺ նախագահ Գալուտ Սահակյանն ասել է. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»։

«ՉԻ» - Գալուստ Սահակյանն, իհարկե, շատ խորիմաստ միտք է հայտնել եւ նույնիսկ կարող էր շարունակել «բաջանաղը բաջանաղ է մնում, աներձագը՝ աներձագ, գետնախնձորը՝ գետնախնձոր, ջեռուցման համակարգը՝ ջեռուցման համակարգ» եւ այլն։ Ու թող որեւէ մեկը համարձակվեր ասել, որ Գալուստ Գրիգորիչն իրավացի չէ։

Ուրիշ բան, որ լրագրողը նրան բոլորովին այլ հարց էր ուղղել, բայց ինչ արած, դա էլ Գալուստ Սահակյանի առանձնահատկությունն է. նա   անկախ իրենից մտքեր է հայտնում, ու իրեն բացարձակապես չի հետաքրքրում կապ ունեն այդ մտքերը տվյալ թեմայի հետ, թե ոչ:

Լրագրողը դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինի, որ Գալուստ Սահակյանը չի ասել՝ «ձմերուկը կլոր է, իսկ թռչունները չվում են տաք երկրներ»:

Բայց   ամեն  դեպքում ԱԺ նախագահն իրավացի է։ Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետեւ «որդին մնում է որդի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ