News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերի: Սարգսյանի կողմնակիցների մի մասը դուրս եկավ կուսակցությունից, մի մասը ձեւական պահպանում է մանդատը, Քոչարյանի թիմակիցներն անկուսակցական են, բայց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, դե, իսկ Աբրահամյանի թիմը խմբվել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շուրջ՝ ԲՀԿ-ում:

Քոչարյանական պատգամավոր Էլինար Վարդանյանն այս ընթացքում շարունակում էր չենթարկվել կուսակցական որոշումներին, եւ երեկ նրա՝ ԲՀԿ-ից հեռացնելու հարցն է բարձրացվել: Նրան ու Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայկական պատվիրակության անդամությունից հեռացրել են: Եւ տեղի ունեցածը երեկ նաեւ պայմանավորում էին Ն. Զոհրաբյանի անձնական նկրտումներով, թե նա անձնական հակակրանք ունի Քոչարյանի, նրա թիմի նկատմամբ:

Սակայն Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար ամենաանընդունելին պարզ, հասարակ պրոցեսներին, գործընթացներին ինչ-որ դավադրությունների տեսությունների շղարշ տալն է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ, կա հստակ կուսակցական կարգապահություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ