News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքի տոնը նշելը ճիշտ է, քանի որ դա առանց դասագրքի սերունդներ է դաստիարակում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածնի 2700-ամյա տոնին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքի հաջողություններն ակնհայտ են բոլորի համար:

«Շնորհավորում եմ բոլորին, բավականին խորքերից եկող քաղաք է, բացի դրանից մեր հոգեւոր կենտրոնն է: Շատ կարեւոր են նման տոնակատարությունները, քանի որ դրանք առանց դասագրքերի սերունդներ են դաստիարակում: Շատ կարեւոր է նաեւ, որ մեր սերունդները կարողանան ազգային արժեքներով ճանապարհ բացել դեպի ապագա»,- ասաց Գալուստ Սահակյանը: 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ էջմիածինցիներն էլ բոլորի նման խնդիրներ ունեն, սակայն այսօր ուրախությամբ են տոնում քաղաքի օրը: «Չկա մի մարդ, մի քաղաք, մի երկիր, որ խնդիր չունենա, սակայն ես համոզված եմ, որ էջմիածինցիներն այսօր ուրախանում են: Ամբողջ մարզի եւ իմ անունից շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, ցանկանում բարեկեցություն եւ առաջընթաց»,-ասաց Արմավիրի մարզպետը:

Նշենք, որ այսօր Էջմիածնում նշում են քաղաքի 2700-ամյակը: Քաղաքի տոնին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլ հյուրեր եւ էջմիածինցիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ