News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նորաշեն 2007» շինարարական  ընկերությունից խաբված բնակիչներն այսօր` hոկտեմբերի 8-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ եւ հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի նրան խնդրեն միջնորդել իրենց հարցով:

«Ես իմ գումարը մուծել եմ, ուզում եմ իմ բնակարանը ստանամ: Սա խաբեություն ա ավազակություն ա, գողություն ա: Գոնե վարչապետը կանչի դրանց, ասի՝ էս մարդկանց տները տվեք»,- ասաց տուժած բնակիչներից Ալբերտ Բարսեղյանը։

Վարչապետի փոխարեն բնակիչներին ընդունեց Կառավարության նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ Ալեքսանդր Ղաազարյանն ասել է, որ կառավարությունը չի կարող միջնորդել, քանի որ խնդիրը մասնավոր կազմակերպության հետ է կապված:

Նշենք, որ 2008թ. բնակիչները պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար: Սակայն 2009թ. իմացել են, որ իրենց  բնակարանները ընկերությունը գրավի տակ է դրել։

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է սկսել կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։

Տպել
Ամենաշատ