«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մեկնել է Մոսկվա: Բաղդասարյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհելու էին գնացել ՕԵԿ-ական պատգամավորներ:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչ նպատակով է մեկնում Մոսկվա, իսկ նրա կուսակիցները նշեցին, որ աշխատանքային այց է, և մանրամասները այցի ավարտից հետո մամուլի հաղորդագրությամբ կտարածեն:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, և չի բացառվում, որ ընկերության գործերով է մեկնում Մոսկվա։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am