News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Թաիլանդի Փհուքեթ կղզում երկօրյա անկարգությունների պատճառով վիրավորվել է 14 ոստիկան։ Այս մասին հայտնում է Թաիլանդի 3-րդ ազգային հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհվել է 2 ոստիկանական եւ մի քանի այլ մեքենա։ Անկարգությունները սկսվել էին շաբաթ օրը երեկոյան՝ այն բանից հետո, երբ ոստիկանները Թհալանգի ոստիկանական տեղամասի մոտ մեքենայի տակ էին գցել 22 եւ 17 տարեկան երկու երիտասարդի, որոնք տեղում մահացել էին։

Շաբաթ ուշ երեկոյան ոստիկանական տեղամասի մոտ ավելի քան 300 մարդ էր հավաքվել։ Նրանք պահանջում էին իրենց հանձնել վթարի մեղավորներին։ Երբ տեղամասի պետը հրաժարվել էր նրանց հանձնել մեղավորներին, ոստիկանության տեղամասի վրա շշեր եւ պայթունավտանգ նյութեր էին նետել։ Ոստիկանները կրակ էին արձակել, սակայն ցուցարարները չէին ցրվել։

Գիշերը ոստիկանական տեղամասը շրջափակել էին զինվորականները։ Ցամաքային զորքերի 41-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Թհինչաթ Չինդագենը բանակցություններ էր վարել ցուցարարների առաջնորդի հետ։ Գեներալը խոստացել էր ոստիկանության հետ համատեղ հետաքննություն անցկացնել եւ 30-օրյա ժամկետում զոհերի հարազատներին տրամադրել արդյունքները։ Դրանից հետո ամբոխը ցրվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ