News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ոսուցանելով ֆրանսերենը Հայաստանում` դուք բացում եք ձեր աշակերտների առաջ բազմազանության դռները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ալիանս Ֆրանսեզում մեկնարկած Հայկական Ալիանս Ֆրանսեզի եւ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի 13-րդ ամենամյա սեմինարի ժամանակ նշել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը, հանդես գալով Երեւանից եւ մարզերից ժամանած մոտ 100 ուսուցիչների առջեւ:

«Ինձ համար դուք ուղղակի ֆրանսերեն դասավանդողներ չեք. դուք ավելին եք, քան սոսկ լեզվի ուսուցիչներ: Ոսուցանելով ֆրանսերենը Հայաստանում` դուք բացում եք ձեր աշակերտների առաջ բազմազանության դռները, թույլ տալիս ծանոթանալ ոչ միայն ֆրանսիական, այլեւ ֆրանսերեն լեզվով բոլոր մշակույթներին որոնք Աֆրիկայից մինչեւ Ասիա, Եվրոպայից մինչեւ Ամերիկա ծաղկում են ֆրանկոֆոն տարածքում, […] տալիս այլոց հետ հարաբերությունների որոշակի տեսլական»,-նշել է տիկին Ժանն իր ելույթում` կարեւորելով լեզվի դերը այլոց հետ երկխոսության, փոխըմբռնման եւ նրանց նկատմամբ հարգանքի ձեւավորման գործում` հատկապես մեր ժամանակաշրջանին բնորոշ բախումների համատեքստում:

Նշենք, որ 2009 թվականից ի վեր ամենամյա սեմինարներն իրականացվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի` CREFECO-ի եւ Հայկական Ալիանս Ֆրանսեզի միջեւ համագործակցության շրջանակներում: Այս տարի սեմինարի մասնակիցները կվերապատրաստվեն «Ֆրանսերեն լեզվի դասի կառուցումը միջին դպրոցում ժամանակակից մեթոդների հիման վրա» եւ «Գրավոր խոսքի զարգացումը բնագիր նյութերի հիման վրա» թեմաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ