News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

The Nature Conservancy միջազգային բնապահպանական կենտրոնի գիտնական Քրիստոֆեր Զգանիարը վստահ է, որ մոտակա հարյուրամյակում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ կանցնեն ԱՄՆ-ի բոլոր առափնյա տարածքները։ 

 Բացի այդ, ԱՄՆ-ում շրջաններ կձեւավորվեն, որտեղ  շատ շոգ, մարդու կեցության համար ոչ պիտանի կլիմա կլինի։ Միաժամանակ ճշտվել է, որ կլինեն նաեւ այնպիսի վայրեր, որտեղ բնակչությունը կտուժի ջրի պակասից։ 

Բնապահպանը կարծում է, որ մեկ դար անց ԱՄՆ-ի տարածքն այն աստիճան կվերափոխվի, որ անճանաչելի կդառնա։  Այդ ամենի մեղավորը հաճախացած հորդառատ անձրեւներն են, որոնք նպաստում են ամերիկյան բուսական եւ կենդանական աշխարհի փոփոխմանը։   Կսկսվի այնպիսի կենդանիների մահացում, որոնք իրենց էկոհամակարգում փոքր տեղ են զբաղեցնում։ Այդ ցուցակում են սալամանդրները, գորտերը եւ մանր կաթնասունները։   2080 թվին կարող է կիսով չափ կրճատվել իշխանի կեցության համար պիտանի միջավայրի մակերեսը, փոխանցում է  Informing-ը։ 

Երկրում կենդանիների նոր տեսակներ կհայտնվեն, որոնք ձեւավորված պայմաններում իրենց ավելի լավ կզգան, քան նախկինում։ Ուժեղ շոգի եւ համաշխարհային օվկիանոսի թթվայնության  մեծացման հետեւանքով կսկսեն մահանալ կորալյան խութերը։ 

Բնականաբար, նման փոփոխությունները չեն շրջանցի նաեւ տեղի բնակիչներին եւ մեծ ազդեցություն կգործեն նրանց կյանքի վրա։ Զգանիարը ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ նման բնույթի բոլոր փոփոխությունները հենց մարդու ձեռքի գործն են։ 

Գիտնականներն ուսումնասիրել են այն տեսությունը, համաձայն որի, եթե քարածուխը փոխարինվի բնական գազով, հնարավոր կլինի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ։  Սակայն նրանք միաձայն հայտարարել են, որ նման պլանն արդյունավետ չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ