News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Չինուհի Գի Մենգը 35 տարվա ընթացքում 2.52 մետր երկարության մազեր է աճեցրել, որպեսզի հայտնվի Գինեսի Ռեկորդների գրքում, գրում է China Daily-ն:

Յուննան նահանգում բնակվող 59 ամյա կինը ՝ որը պատկանում է Մյաօ ազգությանը, 24 տարի մազերը չի կտրել: Մեկ տարվա ընթացքում նրա մազերը 6-8 սանտիմետր աճում էին:

Գի Մենգը սովորաբար հյուսում է մազերը: Դաշտում աշխատելիս ՝ նա մազերը հինգ շրջան գլխին է փաթաթում, երեքն էլ ՝ գոտկատեղին, հայտնում է Lenta-ն:

Կնոջ խոսքով, մազերը նրա գլխավոր հարստությունն են: Չինուհին հավելել է, որ երկար մազեր ունենալն օգտակար է առողջության համար, սակայն չի ճշգրտել թե հատկապես որն է դրա օգուտը: Ընդ որում Գի Մենգը բողոքել է China Daily –ին, որ մազերը լվանալուց հետո մոտավորապես յոթ օր է պահանջվում, որ դրանք չորանան:

Ավելի վաղ կինը հրաժարվել էր 19 000 յուանով (184 000 ռուբլի) մազերը վաճառելու առաջարկից, քանի որ ուզում էր համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս պահին այս «անվանակարգում» առաջին տեղը պատկանում է մեկ այլ չինուհու՝ Քսի Կուիպինգին, որը Գինեսի ռոկորդների գիրք է մտել 2004 թ.: Նրա մազերի երկարությունն այդ պահին 5.6 մետր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ