News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տնտեսագիտության բնագավառում Նոբելի հիշատակի մրցանակը (1968թ. սահմանվել է Շվեդիայի պետական  բանկի կողմից) շնորհվել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիթոնին սպառողականության, աղքատության եւ բարեկեցության ոլորտի ուսումնասիրությունների համար։ Այս մասին հոկտեմբերի 12-ին Ստոկհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։

Հատկանշական է, որ նախքան մրցանակակրի անունը հրապարակելը մամուլի հաղորդագրությունը սխալմամբ հայտնվել էր Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տնտեսագիտության, ինչպես եւ մյուս ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկրի դրամական պարգեւը 2015թ. կազմում է 8 մլն շվեդական կրոն (953 հազար դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ