Թուրքիան նախատեսվում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը նշել է, թե Թուրքիայում 3-րդ ատոմակայանի կառուցման վայր է նախատեսվում եվրոպական հատվածում գտնվող Քըրքլարելի նահանգի Իղնեադայի շրջանը։ Նա շեշտել է, թե այս պահին ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ են ընթանում չինական եւ ամերիկյան ընկերությունների հետ, սակայն ճապոնացիներն էլ են հետաքրքրություն ցուցաբերել։