News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգազման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման Խումբը եւ ԵՄ-ն նախաձեռնել են «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը, որի նպատակը ՓՄՁ-ների ֆինանսական մատչելիության խնդրի լուծմանը նպաստելն է, նրանց մրցունակ ու զարգացած դարձնելը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկման ժամանակ:

Այս նախաձեռնությունը կրկին հնարավոր դարձավ Եվրոպական Միության շնորհիվ, որը ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգազմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս լավագույն միջազգային փորձը եւ նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելու համար: 

«Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացի հիմնական նպատակն է մեծացնել տեղական խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկը ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու եւ միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրամվան արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով: Դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը:

«Այսօր բազմաթիվ ժամանակակից բիզնես գործընթացներ, ինչպիսիք, օրինակ, կորպորատիվ կառավարումը, թափանցիկությունը, սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը եւ ներդրողների հետ հարաբերություններն են, փոքր կապիտալի, այդ թվում նաեւ «մեզոնինային» եւ բաժնային կապիտալում ներդրումների ներգրավման հիմնական բանալին են: Իսկ այնպիսի շուկայական գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերն ու գրանցված սեփականությունը, կարող են ներգրավել ձեռնարկության աճի եւ բարգավաճման համար անհրաժեշտ վճռորոշ երկարաժամկետ կապիտալ», - նշեց ՎԶԵԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Հաշվի առնելով համագործակցության դրական նախորդ փորձը՝ ՎԶԵԲ-ը ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում այս անգամ եւս հրավիրեց Գեւին Ռայանին վարելու հատուկ տեղական խորհրդատուների համար մշակված «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը:

Գեւին Ռայանը, ով 25 - ամյա փորձ ունեցող ֆինանսական արդյունաբերության եւ մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում մասնագիտացած միջազգային փորձագետ է,  կկիսվի ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ եւ դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ:

Պարոն Ռայանի՝ որպես ներդրումային բանկիրի փայլուն փորձը, որը նա ձեռք է բերել Լոնդոնի ու Տոկիոյի Normura Securities-ում, այնուհետեւ HSBC ներդրումային բանկում, ինչպես նաեւ Soros Investment Management-ում նրա՝ որպես մասնավոր կապիտալի ֆոնդի կառավարիչ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքները թույլ կտան ՓՄՁ-ներին ստանալ լավագույն պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ, ծանոթանալ ներդրողների ներգրավման ավելի բարդ գործիքների կիրառման հնարավորություններին:

Խոսելով դասընթացի մասին՝ Գեւին Ռայանը նշեց, որ այն առավելապես գործնական է, հիմնված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի եւ դեպքերի վրա:

«Մենք նպատակ ունենք ՓՄՁ-ներին եւ նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով: Դա մենք կանենք՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը եւ դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու, որպես կորպորատիվ կառավարման արդիականացում եւ լավ բիզնես պլանավորում ունեցողի», - հավելեց Գ. Ռայանը:

«Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանյան խորհրդատուներին առաջարկվող եւս մեկ ֆինանսների անհրաժեշտ եւ պահանջված դասընթաց է: Մենք՝ Փոքր եւ Միջին Բիզնեսի Ֆինանսավորման եւ Աջակցության Խումբը,  շարունակում ենք մեր ջանքերն ուղղել տեղական խորհրդատվական դաշտի ամրապնդմանն ու Հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման համար անհրաժեշտ գործիքների տրամադրմանը», - ասաց ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:

Դասընթացը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 15-ին եւ 16-ին:

Նշենք, որ 2003 թվականից ի վեր ավելի քան 5,3 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին եւ շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին: ՎԶԵԲ-ն, որը պատկանում է 64 պետությունների եւ երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ին կարող եք հետեւել բանկի պաշտոնական կայքի, ինչպես նաեւ Facebook-ի եւ Twitter-ի էջերի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ