News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՎԶԵԲ-ը շեշտադրումն անում է տեղական արժույթով ներդրումների վրա, որովհետեւ չափից շատ ավանդներ եւ վարկավորում տեղի է ունենում արտարժույթով, իսկ դա մեծապես ազդում է վարկ վերցրած ձեռնարկությունների վիճակի վրա եւ ավելացնում վարկավորման ռիսկերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Նրա խոսքով, եթե տարվա վերջում արժեզրկում է լինում, դա վարկային ռիսկի վրա ազդում է, իսկ ՓՄՁ-ների վիճակը, որոնք չափից ավելի վարկեր են վերցրել դոլարով, վատանում է:

«Մի կողմից մենք փորձում ենք ավելացնելով տեղական արժույթով առկա ֆինանսավորման ծավալները կենսաթոշակային բարեփոխումների միջոցով, մյուս կողմից ընկերությունները պետք է իրենք հասկանան, որ եթե շարունակեն վարկեր վերցնել արտարժույթով, պարտքն իրենց վրա ծանր է նստելու»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե վերջին մեկ տարում ըստ փորձագետների, Հայաստանում տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներ են փակվել, Դեւիսն արձագանքեց. «Ես համեմատելու բան չունեմ, ես չգիտեմ՝ դա աճ է, թե անկում: Ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա, որ ՓՄՁ-ները բացվում ու փակվում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ