News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական TBEA ընկերությունը շահագրգիռ է ներդրումային ծրագրի իրականացնել ՀՀ էներգետիկ ոլորտում, այդ թվում այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է էլեկտրաէներգետիկայի արտադրության ոլորտում գործող չինական TBEA ընկերության գլխավոր տնօրեն Լի Բյան Ցույը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են չինական ընկերության կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման քայլերն ու հեռանկարները: Լի Բյան Ցույը նշել է, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը եւ շահագրգիռ են ներդրումային ծրագրի իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ՀՀ-ում ներդրումային ծրագիր իրականացնելու TBEA-ի նախաձեռնությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել դրա կյանքի կոչմանը, ինչն իր հերթին կնպաստի հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են հետագա փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

TBEA-ը համարվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ եւ բաշխմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Այն արդյունավետ գործունեություն է ծավալում նաեւ ԱՊՀ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ