News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում կուսակցություն հիմնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ տեղեկություններն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: «Ես արդեն հոգնել եմ պատասխանել այն հարցին, որ նման մտադրություն չունեմ»,-հայտարարեց Դալլաքյանը՝ հավելելով, որ նման խոսակցությունները հորինվածք են:

Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դալլաքյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել, որը պետք է գալիք խորհրդարանական ընտրություններում լրացուցիչ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար:

Ըստ տեղեկությունների՝ նորաստեղծ կուսակցությունում ընդգրկված են լինելու ՀՀՇ-ականները, ինչպես նաեւ այլ  հայտնի եւ անհայտ քաղաքական մի շարք գործիչներ: Ըստ տեղեկությունների՝ Դալլաքյանը նույնիսկ հանդիպումներ է կազմակերպում փողատեր գործարարների հետ եւ համոզում, որ քաղաքական նոր ուժի ձեւավորման խնդիրը Հայաստանում օրհասական հարց է դարձել:

Ի դեպ, նշվում է նաեւ, որ նոր կուսակցության համագումարը տեղի է ունենալու ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ