News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին քննարկել է Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ-ի կողմից ներկայացված իրազեկումը՝սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին եւ մասամբ մերժել այն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քաղաքապետարանից:

Հանրահավաքի անցկացումն Ազատության հրապարակում արգելվել է, իսկ երթը՝ թույլատրվել։ Քաղաքապետարանը իր որոշումը հիմնավորել է, ասելով, որ  Ազատության հրապարակում այդ օրը միջոցառում է նախատեսվում անցկացնել եւ այդ մասին իրազեկումը ներկայացվել է մինչ ՀՀՇ-ի իրազեկում ներկայացնելը: Ի դեպ, ՀՀՇ ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը եւ պաշտոնապես դեռեւս չեն ծանուցվել  քաղաքապետարանի որոշման մասին:

ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրազեկումը քաղաքապետարան են ներկայացրել 19 օր առաջ: «Իրազեկումը քաղաքապետարան հանձնելու պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար որեւէ կազմակերպության կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել:  Առաջինը մենք ենք եղել: Այնպես որ քաղաքապետարանը ապօրինի որոշում է կայացրել»,-ասաց Հայոցյանը: Նա միաժամանակ հավելեց, թե առայժմ հայտնի չէ, թե որտեղ են անցկացնելու նախատեսված հանրահավաքը: «Դեռ պետք է քննարկենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ