News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝  անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:

Նա մասնավորապես, ասել է.

«Վեհափառ Տե՛ր,

Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,

Հարգելի՛ հյուրեր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915թ. Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները: 100 տարի է անցել, բայց մեր երախտագիտության զգացողությունը փոքր-ինչ անգամ չի նվազել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք:

Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին:

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել եւ արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում:

Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է եւ պատրաստ է ամենայն աջակցության:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը եւ հոգիները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ