News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար, հատկապես՝ նախընտրական շրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Ելիսեյան պալատից հայտնել են Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

Դրանից զատ, Օլանդը ողջունել է Մոսուլում իրավիճակի զարգացումը, որտեղ կառավարական ուժերը միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ գործողություն են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: «Խորհուրդը ուսումնասիրել է ստեղծված պայմանները եւ այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ֆրանսիական զորքերի կողմից տեղական ուժերին աջակցության ցուցաբերելու հնարավորությունները»,- հայտարարել են Օլանդի աշխատակազմից:

Պաշպանության խորհրդի շրջանակում Ելիսեյան պալատում կանոնավորապես քննարկվում են ահաբեկչական եւ այլ տեսակի սպառնալիքները: Այսպես՝ մեկ շաբաթ առաջ հրավիրված նիստի ժամանակ որոշվել է, որ Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունը աջակցություն կցուցաբերի ընտրական հանձնաժողովներին եւ Սահմանադրական խորհրդին: Իսկ մարտի 21-ից ցույցերի եւ նախընտրական հանրահավաքների ժամանակ իրավակարգի պահպանմանը «Վիժիպիրատ» գործողության շրջանակում կներգրավվեն զինծառայողներ, որը նախաձեռնվել է 2015 թվականին Փարիզում ահաբեկչություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Փարիզյան ահաբեկչի փաստաբանները հրաժարվել են պաշտպանել նրան
«Վստահ ենք, որ նա չի խոսի՝ օգտվելով ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքից...
Ամենաշատ