News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան դեռ նման հարված չէր ստացել, դա նշանակում է, որ ահաբեկչությունը մեզ պատերազմ է հայտարարել նոր՝ սարսափելի մակարդակում։ Ֆրանսիայի պատասխանը պիտի համաչափ լինի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է   «Ֆրանսիա-Ղարաբաղ» եւ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի նախագահներից Ռընե Ռուքենը։

«Ինչպես գիտեք, Ֆրանսիայում սուգ է հայտարարված։ Ես խոսքեր չունեմ արտահայտելու ինձ ողողած զգացմունքները։  Դրանք գազանների սարսափելի, բարբարոսական գործողություններ են, ոչ թե մարդկանց։   Ֆրանսիան դեռ նման հարված չէր ստացել, դա նշանակում է, որ ահաբեկչությունը մեզ պատերազմ է հայտարարել լրիվ նոր՝ սարսափելի մակարդակում։ Միակ բանը, որ հիմա կարող ենք անել, համերաշխ լինելն է։ Միասին լինելը։  Արդեն մի քանի ժամ։ Տարբեր երկրների նախագահները, պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնում, աջակցում են մեզ։  Ես կարծում եմ, որ Ֆրանսիայի պատասխանը պիտի համաչափ լինի, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ