News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ ժամը 20։00-ից, մեկնարկել է մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ մոմավառությանը մասնակցում են մեծ թվով քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ (ֆոտոռեպորտաժ)

Նախագահ Սերժ Սարգսյանը կարմիր վարդեր դրեց Օգյուսոտ Ռոդենի հեղինակած արձանի մոտ եւ խոնարհվեց զոհերի հիշատակի առջեւ:

Մոմավառության մասնակիցները իրենց հետ բերել են «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար» «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ:

Հիշեցնենք, որ Երեւանի սրտում գտնվող հրապարակը պաշտոնապես Ֆրանսիայի հրապարակ անվանակոչվեց 2006թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի Հայաստան այցի ընթացքում, 5 տարի անց՝ 2001թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցի ժամանակ այնտեղ տեղադրվեղ աշխարհահռչակ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն–Լըպաժի քանդակին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ