News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Le Progress թերթի թղթակից Ժան-Ֆրանսուա Գոմեսը, որը Ստադ դը Ֆրանս մարզադաշտում ներկա է եղել Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղին, որի մոտակայքում որոտացել են պայթյունները, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչ է կատարվել մարզադաշտում։  

Ժան, պայթյունները որոտացին խաղի սկզբում։ Դուք գիտեի՞ք, թե ինչ է տեղի ունենում մարզադաշտի մոտ։ 

Մենք երկու պայթյուն լսեցինք։ Առաջինը 21.15-ին (0.15-ին Երեւանի ժամանակով), երկրորդը՝ երկու րոպե անց։ Մենք չգիտեինք՝ դա հրավառություն է, թե չէ, բայց մտածեցինք, որ դա նորմալ չէ։  Մենք գիտեինք, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը մարզադաշտից տարհանվել է առաջին խաղակեսի ընթացքում։  Թվիթերի օգնությամբ մենք իմացել էինք, որ զոհվածներ կան։ Անհնար էր կենտրոնանալ խաղի վրա։ 

Ինչո՞ւ չդադարեցրին խաղը:

Նրանք չէին ուզում, որ մարդկանց շրջանում խուճապ սկսվի։ 

Կադրում մենք տեսնում էինք, որ բոլոր մարդիկ իջել են խաղադաշտ եւ սպասում էին։ Հետո ի՞նչ եղավ։ 

Հազարավոր մարդիկ իջան խաղադաշտ։ Ահաբեկչության կրկնվելու վտանգ կար։  Մարզադաշտի ելքերից մեկը փակ էր, որովհետեւ այնտեղ դիակներ կային։ Մենք՝ լրագրողներս, գնացինք մամուլի կենտրոն։ Բնականաբար հարցազրույց անել չհաջողվեց։  Այսօր Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը, որը պիտի տեղի ունենար Լոնդոնում նոյեմբերի    17-ին, չի տեղափոխվի։

Երեկ մարզադաշտից դուրս գալիս մարդիկ Մարսելյեզ էին երգում։  Փարիզում այսօր ի՞նչ մթնոլորտ է։ Փողոցում մարդիկ կա՞ն, խանութները կամ սրճարաններն աշխատո՞ւմ են։ 

Երեկ մարդիկ Մարսելյեզ էին երգում նույնիսկ մետրո մտնելիս։ Այսօր Փարիզը դատարկ է։ Ես սրճարանում էի նստած, փողոցում մի քանի մարդ կար։ Իսկ հիմնականում բոլոր խանութները փակ են։ Փարիզեցիները հիվանդանոց են գնում արյուն հանձնելու։ 

Իսկ մարդիկ ի՞նչ են ասում ահաբեկչությունների մասին։ 

Բոլորը ցնցված են։ Բոլորը գիտեին, որ Ֆրանսիան թիրախ է, բայց չգիտեին, թե դա երբ տեղի կունենա։ 

Ֆրանսիան ինչո՞ւ է թիրախ:

Որովհետեւ Ֆրանսիան պայքարում է  «Իսլամական պետության» դեմ, գումարած՝ մեզ մոտ արվարձաններում շատ երիտասարդ մահմեդականներ են ապրում, որոնք ԻՊ ազդեցության տակ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ