News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը 2016 թվականի բյուջեի նախագծին կողմ է քվեարկելու միայն այն բանի համար, որ կառավարությունը առաջին անգամ փաստաթղթի տեսքով  ՀՀ քաղաքացիներին խոստովանում է, որ չի կարողանալու տնտեսական աճ ապահովել եւ կյանքը բարելավել։ Պատգամավորը կարծում է, որ դա պետք է գնահատել։ NEWS.am-ի հետ զրույցում  ԲՀԿ-ականը  ներկայացրել է իր հիմնավորումները։

Պարոն Մախսուդյան,  անգամ կառավարությունը չի թաքցնում, որ 2016-ի բյուջեն թույլ է,  եւ քաղաքացիներին լավ կյանք չի սպասում, ինչպե՞ս է  ԲՀԿ-ն կողմ քվեարկում դրան։

Գիտես իմ տեսակետը ես ոնց եմ արտահայտում, որ  ազնվորեն ասում են՝ բյուջեում բան չկա, չեն հակաճառում, ուրեմն ես կողմ  կքվեարկեմ։

Միայն դրա համա՞ր․․․

Առաջին անգամ  կառավարությունը ճիշտ ասում է, որ մենք միջոցներ չունենք։ Ոչ թե ասում է՝ ունենք,  շատ էլ ունենք եւ այլն, այլ ճիշտը ասում է, էդ ճիշտը գնահատելու համար ես կողմ եմ քվեարկում։

Այսինքն՝  կողմ եք քվեարկում միայն այն բանի համար, որ կառավարությունը ասում է, որ ի վիճակի չէ տնտեսական աճ ապահովե՞լ։

Այո, ուրեմն էս ութը  տարվա մեջ առաջին անգամ կառավարությունից  լսում եմ, որ ասում են՝ մեր եղածն էս ա, եկող տարի վատ ենք ապրելու:

Այսինքն կողմ եք քվեարկում նաեւ վատ ապրելո՞ւն:

Էդպես է դուրս գալիս, բայց թե նրանք վերջապես հասկացան, որ ազնվությունը շատ լավ բան է։ Մեկ անգամ ես ճիշտ բան եմ լսել կառավարությունից։

Էդ դեպքում Տիգրան Սարգսյանին ինչի՞ համար էիք անխնա քննադատում, իր ներկայացրած բյուջեին դեմ քվեարկում, որ չէ՞ր խոստովանում, որ վատ են ապրելու։

Տո Տիգրան Սարգսյանը մեզ բերեց հասցրեց էս օրվան, քննադատում էինք վատ տնտեսվարման համար, որ երկրում առաջ քաշած պրոբլեմները աչքաթող էր անում։ Քննադատում էինք, որ 16․5 միլիոնի գյուղատնտեսության թեմայով դասախոսություն էր կարդացել։ Քննադատում էինք, որ բաներ կար, չէր հասկանում, բայց խոսում էր։

Այսինքն քննադատում էիք, որ մարդկանց կյանքը չէր բարելավվում, բայց հիմա նույն վիճակն է, բայց դուք որոշել եք  կողմ քվեարկել բյուջեին:

Ուրեմն միշտ կառավարությունը խաբել է։ Ես քեզ ասեմ՝ կառավարությունը նենց բաներ է ասել, որ իրականության հետ․․․ էս անգամ ճիշտ ա ասել, դա պիտի գնահատենք։

Ես կողմ էլ քվեարկեմ, դեմ էլ քվեարկեմ, մեր ժողովուրդը վատ ա ապրելու։  Դրա հետ կապ չունի։ Հովիկ Աբրահամյանը վերջապես գլխի ընկավ, որ ժողովրդի հետ  կարելի է ազնիվ խաղալ, իսկ դա շատ լավ բան ա։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ