News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ռեկորդային ջերմաստիճան կգրանցվի: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի մի շարք շրջաններում արդեն ռեկորդ է գրացվել:

Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում՝ 22 աստիճան (մինչեւ հիմա ամենաբարձրը գրանցվել է 1966թ.`  +21,6 աստիճան), իսկ Իջեւանում գրանցվել է 20,5 աստիճան (1963թ. գրանցվել է 20,3 աստիճան), ինչը նորմայից բարձր է 7-10 աստիճանով: Արարատյան դաշտում և Երևանում սառը օդի լճացման արդյունքում օդի ջերմաստիճանը տատանվում է 13-ից 14 աստիճանի սահմանում:

Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառը Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցությունն է:

Բարձր ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա շաբաթվա ընթացքում, նոյեմբերի 26-27-ին 3-4 աստիճանով կբարձրանա նաև գիշերային ջերմաստիճանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածից
Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում   40 աստիճան C-ից բարձր է եղել
Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է...
Անձրև և կարկուտ Գորիսում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը...
Աթենքի իշխանություններն անոմալ շոգի պատճառով հինգ ժամով փակել են Ակրոպոլիսը
Իրավիճակը սրվել է մայրաքաղաքից հյուսիս ընկած հատվածում, երբ սպասք և սննդի բեռնարկղիկներ արտադրող գործարանում բռնկված հրդեհից հետո...
Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը...
Հայաստանում գրանցվել են օրական տեղումների քանակի նոր ռեկորդներ մայիսի համար
Ամսվա ընթացքում գրանցվել են գրեթե բոլոր տեսակի տեղումները վտանգավոր ուժգնությամբ՝ հորդառատ անձրևներ (1 ժամում 30մմ և ավելի քանակով), խոշոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ