News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մեքենաների վաճառքի ծավալները ընթացիկ գներով 2.8 տոկոսով պակասել է։ Փաստն իհարկե բացասական է։ Բայց այստեղ այլ հարց է առաջանում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի մարդատար մեքենաների ներկրման ռեկորդ էր սահմանվել՝ 44.6 հազար միավոր, ինչը մոտ 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միաժամանակ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ներկրվել է «ընդամենը» 10.8 հազար մարդատար մեքենա կամ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 2.2 անգամ քիչ։

Այսինքն՝ ներկրման այդ անկումից դատելով՝ մեքենաների վաճառքի անկումը պետք է նշված 2.8 տոկոսից նշանակալի լինի։ Սակայն այդ առաջին հայացքից պարադոքսն ունի իր բացատրությունները։ Առաջին հերթին՝ բացառված չէ, որ անցյալ տարի ներկրված մեքենաների մի  մասը իրացվել է այս տարի։ Չէ՞ որ ներկրված մարդատար մեքենաների ռեկորդային քանակն անկասկած գերազանցել է այդ ժամանակահատվածում գնորդների պահանջարկը։ Այնպես որ բացառված չէ, որ անցյալ տարվա վերջին ամիսներին  ներկրված մեքենաների մի մասն իրացվել է այս տարի։

Երկրորդ հերթին՝ «մեքենաների վաճառքի» ցուցանիշի մեջ բուն մարդատար մեքենաների վաճառքից բացի վիճակագրությունը ներառում է ավտոպահեստամասերի վաճառքից, տեխսպասարկումից եւ մեքենաների վերանորոգումից ստացվող ձեռնարկությունների եկամուտը։ Այսինքն՝ ձեռնարկությունների գործնականում մշտական եւ կայուն եկամուտը, որը կախված է ավտոմեքենաների պարկի դինամիկայից։

Մյուս հարցը կապ ունի մեքենաների շուկայական  գների հետ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ KIA Cerato մեքենայի մանրածախ գինը հոկտեմբերին տարեկան հաշվարկով բարձրացել է 1.6 մլն դրամով կամ 17.3 տոկոսով, իսկ Toyota Camry» 2.5 Elegance-ը՝ 0.3 մլն դրամով կամ 2.1 տոկոսով։ Իսկ ռեկորդը սահմանել է Audi Q7 3.0-ը, որը թանկացել է 5.1 մլն դրամով կամ 18.9 տոկոսով։ Սակայն այստեղ էլ կան բացատրություններ։

Բոլորը գիտեն, որ մեքենա վաճառողները գները որոշում են դոլարով։ Այնպես որ, եթե դրամը վերածենք դոլարի, ապա պատկերը փոխվում է։ Տարվա ընթացքում դոլարը Հայաստանում թանկացել է 15.3 տոկոսով։ Դոլարով KIA Cerato մեքենայի գինը բարձրացել է ընդամենը 1.8 տոկոսով, իսկ Audi Q7-ը՝ 3.2 տոկոսով։ Հնարավոր է, որ նշված մոդելներն իրականում չնչին աճ են գրանցել։ Չնայած չի բացառվում, որ դոլարը դրամի վերածելով՝ վաճառողները «մի փոքր» չափն անցել են։ Դրան գումարած այն, որ Toyota Camry-ի շուկայական գինը դոլարով էժանացել է 11.4 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը...
Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ...
Honda Motor-ը հոկտեմբերից կսկսի Micro kei էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը
Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա...
Talbot-Lago T150 C Lago Spéciale Teardrop Coupé սպորտային մեքենան աճուրդի կհանվի
Մրցարշավի վարորդ և բանկիր Անտուան ​​Շումանի պատվերով այս բացառիկ մեքենան ավտոմոբիլային դիզայնի և ճարտարագիտության եզակի օրինակ է...
Alpina-ն ներկայացրել է B3 GT և B4 GT մոդելները. Գները հայտնի են
B3 GT սեդանը այստեղ ամենաարագն է. այն հասնում է «հարյուրի» 3,4 վայրկյանում, մինչև 200 կմ/ժ արագություն...
Ամենաշատ