News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Որքան մոտենում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնքան դրան կողմ ու դեմ հանդես եկող քաղաքական ուժերն ավելի ագրեսիվ են դառնում: Դեռեւս կամ ընդհանրապես ոչ թե՝ գործողություններով, այլ՝ քարոզչական հայտարարություններով: Ու որքան այդ հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում, այնքան դրանք ավելի են հեռանում իրականությունից:

Բոլոր այդ հայտարարությունները, վերջին հաշվով, հանգում են հետեւյալին. «Ոչ»-ի կողմնակիցներն ասում են, թե ամբողջ Հայաստանում չեն հանդիպել անգամ մեկ մարդու, ով «այո» է ասելու Սահմանադրության նախագծին, «Այո»-ի կողմնակիցներն էլ, մի փոքր ավելի «համեստ» գտնվելով՝ հայտարարում են, թե երկրով մեկ ման են եկել ու համոզվել են, որ «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են, քան «ոչ» ասել պատրաստվողները: Բնականաբար, այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունը, ինչպես միշտ, այս երկու հակադիր մոտեցումների մեջտեղում է: Ու ոչ այն իմաստով, որ «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցները համարյա հավասար են:

Իրականում, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում լայն իմաստով չկան «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցներ, չհաշված պետական կառավարման համակարգի աշխատողների պարտադիր «այո»-ն ու ընդդիմադիր ակտիվիստների նույնքան պարտադիր «ոչ»-ը: Այդ «այո»-ներն ու «ոչ»-երը չեն արտահայտում հասարակության տրամադրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ՝ այն պարզ պատճառով, որ հասարակությունը չունի որեւէ տրամադրություն այդ հարցում:

Որովհետեւ չունենալով տրամադրություն ընդհանրապես որեւէ հարցում, իրականում թքած ունի սահմանադրական փոփոխությունների եւ ընդհանրապես քաղաքականության հետ կապված որեւէ երեւույթի վրա:

Որովհետեւ հասարակությունը դադարել է քաղաքականությունն ու քաղաքական ուժերին վերաբերվել՝ որպես իր կյանքը բարելավելու միջոցներ ու գործիքներ, ինչպես ընդունված է նորմալ հասարակություններում ու նորմալ երկրներում: Իսկ այդ դեպքում «այո»-ի քարոզչությունն ու «ոչ»-ի հակաքարոզչությունն ընդամենը ցուցադրական, «արարողակարգային» միջոցառումներ են, որոնք որեւէ աղերս չունեն հասարակության իրական խնդիրների, մտահոգությունների, հանրային պահանջի հետ, մի խոսքով: Հայաստանում քաղաքականությունը վաղուց «ընթանում» է առանց հասարակության:

Այն, որ իշխանությունը երբեք չի եղել հանրային շահի սպասարկող, Հայաստանում դարձել է նորմ, սակայն տեւական ժամանակ է, որ հանրային շահի հետ դադարել է կապ ունենալ նաեւ ընդդիմությունը: Ու արդյունքում՝ ստացվել է այնպես, որ իշխանությունն ու ընդդիմության առավելագույն հատվածը սկսել են սպասարկել մեկմեկու շահերը: Ու ամենեւին կապ չունի, թե որքան հայհոյախառն են ընդդիմության մեղադրանքներն իշխանության հասցեին, կամ որքան ցինիկաբար են իշխանությունները պատասխանում այդ մեղադրանքներին:

Դրանք ամբողջությամբ տեղավորվում են ժանրի ու խաղի կանոնների մեջ: Իսկ խաղը, վերջին հաշվով, հանգում է գործող ոչ միայն՝ իշխանության, այլեւ՝ ամբողջ քաղաքական համակարգի վերարտադրությանը, որում հասարակությունը որեւէ դերակատարում չունի: Արդյունքում՝ նրանք՝ իշխանությունն ու ընդդիմությունը, դարձել են հասարակության երկու թշնամիները, որոնք օրգանապես կապված լինելով միմյանց՝ ապահովում են մեկմեկու գոյությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ