News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաեւ գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ. օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետեւ կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։

Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը եւ գյուղատնտեսական գործունեության քանակական եւ որակական աճին՝ գյուղատնտեսական արտադրանքի թողարկողների եւ սպառողների միջեւ կապի ապահովման միջոցով:

Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշում է, որ armagro.am կայքում տեղադրված են տվյալներ Շիրակի մարզի 30 համայնքների գյուղարտադրանքի, դրանց առկա քանակների մասին։ Կայքը կնպաստի այդ ապրանքների չմիջնորդավորված վաճառքի ծավալների մեծացմանը։

Նախաձեռնողները ծրագիրն իրականացրել են Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Այժմ կապեր են հաստատում տարբեր կազմակերպությունների, գործարարների, արտահանողների հետ՝ գյուղմթերքի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։ Սա իրատեսական ճանապարհ է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտաքին շուկա դուրս գալու համար։ Նպատակ կա հետագայում ընդլայնել համայնքների թիվը, ավելի շատ գյուղացիների հասանելի դարձնել այս գործիքը։ Կայքում տրամադրվող ծառայություններն անվճար են, բացի այդ, գյուղացիներին տրամադրվում է խորհրդատվություն։

Տեխնոլոգիական այս լուծումը նոր մշակույթ է գյուղմթերքի սպառման շուկայում, եւ կազմակերպիչները հույս ունեն, որ այսպիսով կթեթեւացնեն գյուղացու գործը։ Ընդ որում, գյուղացիները մեծ ոգեւորությամբ են ընդունել այս առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել համագործակցելու նախաձեռնողների հետ։

«Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ