News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. նոյեմբերի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.5%: Միաժամանակ, հոկտեմբեր ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբեր ամսվա նկատմամբ կազմել է 86.5% (հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության  եւ շինարարության ոլորտների ցուցանիշով` հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ նվազել է համապատասխանաբար 31.8% եւ 4.3%-ով), իսկ սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ` 105.5%: Ընդ որում, սեզոնային այս առանձնահատկությունն արձանագրվում է բոլոր տարիներին (համանման ցուցանիշով` 2012 թ.-ին` 83.1%, 2013թ.-ին` 86.9%, 2014թ.-ին` 86.5%):

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առեւտրի շրջանառության, որը կրճատվել է 6.4%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.6%, արդյունաբերությանը` 104.6%, ծառայություններինը` 102.8% եւ շինարարությանը` 100.1%:

Առեւտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված լինել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 52.2%-ով: 2015թ. եւ 2014թ. առեւտրի ցուցանիշի ամսական (ամիսը նախորդ ամսվա նկատմամբ) ցուցանիշի դիտարկումը ցույց է տալիս, որ միտումը էական փոփոխություն չի կրել:

Ծառայությունների ոլորտում շարունակվում է պահպանվել աճը, որի տեմպը երկրորդ կիսամյակում փոքր-ինչ արագացել է:

Արդյունաբերության աճի տեմպը հունվար-հոկտեմբերին կազմել է 104.6% (ըստ գործունեության տեսակների, արդյունաբերության 2015թ. հունվար-հոկտեմբերի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն նոյեմբերի 30-ին, դրանց հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է գրանցվել (անվանական աճ) եւ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում, աճի տեմպը` 107.9%, եւ էներգետիկայի ոլորտում` 104.6%, եւ մշակող արդյունաբերությունում` 102.4%:

Մշակող արդյունաբերության աճին նպաստել են հետեւյալ ճյուղերի աճի տեմպերը. «Ծխախոտե արտադրատեսակներ»` 143.5%, «Համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն»` 137.4%, «Դեղագործական արտադրանքի արտադրություն»` 135.4%, «Հագուստի արտադրություն»` 119.4%, «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն»` 193.0%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն»` 114.0% եւ «Ադամանդների մշակում»` 111.2%:

Ի հակադրություն վերջիններիս, նվազում է գրանցվել «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -31.7%, «Ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -30.5%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -29.0%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -22.1%, «Խմիչքների արտադրությունում»` -20.3%,   «Քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունում»`  -7.1%, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -4.2% եւ «Սննդամթերքի արտադրությունում»` -5.5%:

Ընդհանուր առմամբ մշակող արդյունաբերության ոլորտի համար հիմնական խնդիրներ են շարունակում մնալ ռուսական ռուբլու փոխարժեքը, ՌԴ-ից ստացվող պատվերների նվազումը, տեղական շուկայում վաճառքի տեմպերի նվազումը, միջազգային շուկայում գունավոր մետաղների գնի անկումը:

Արդյունաբերական արտադրանքի արտահանման աճ է գրանցվել մշակող արդյունաբերության հետեւյալ ենթաճյուղերում. «Ծխախոտե արտադրատեսակների արտադրություն», աճի տեմպը` 167.6%, «Դեղագործական արտադրատեսակների արտադրություն»` 128.5%, «Ադամանդների մշակում»` 103.4% եւ «Հագուստի արտադրություն»` 103.1%:

«Խմիչքների արտադրություն» ենթաճյուղում արտահանման ծավալի 30.5% նվազումը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 36.4% նվազմամբ: Դեպի այլ երկրներ արտահանման աճի տեմպը կազմել է 125.1%:

«Հիմնային մետաղների արտադրություն» ենթաճյուղում -15.2% նվազումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների նվազմամբ: Մասնավորապես` պղնձի գները 2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել են 18.3%-ով, իսկ մոլիբդենինը` 42.5%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 20.4%-ով, արտահանումը` 2.2%-ով, իսկ ներմուծումը` 26.6%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ