News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն եւ Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք տվել է իրենց պատկանող շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքը:

Բացի այդ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն եւ Լիլիա Ք.-ն հայտնել են, որ 2014 թվականին հիշյալ քննչական բաժնում իրենց նույնաբովանդակ դիմումի առթիվ նախապատրաստվող նյութերով քննչական բաժնի մեկ այլ քննիչ կեղծել է իրենց բացատրությունները եւ կայացրել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում:

Կաշառք տալու, կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի  առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 312-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Ամենաշատ