News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու թույլտվությունը շոու է՝ ուղղված թե ներքին, թե արտաքին լսարանների համար: Այս մասին սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, քանի որ Թուրքիայում առաջիկայում տեղի են ունենալու ընտրություններ, այդ երկրի իշխանությունները փորձում են ներքին լսարանի եւ նաեւ միջազգային հանրության աչքում երեւալ որպես ազատական ու հանդուրժող, այդ նպատակով էլ կազմակերպում են նմանատիպ միջոցառումներ: Զաքարյանի խոսքով՝ քարոզչական նպատակով կազմակերպված այդ շոուին Հայաստանի մասնակցությունը նպատակահարմար չէ:

«Այդ միջոցառումը առանձնապես լուրջ մասնակցության կարիք չունի: Անձնական նախաձեռնությունների հիման վրա՝ որպես տուրիստական այցելություն գուցե արժե մասնակցել այդ միջոցառմանը: Սակայն բարձր մակարդակի մասնակցությունը անիմաստ է»,- հայտարարեց  Զաքարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կմասնակցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի մասնակցելու Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը:

Հիշեցնենք, որ Թուրքական իշխանությունները հայտարարել են, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ