Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Կողմ» է քվեարկել 68 պատգամավոր, «դեմ»` 16-ը, ձեռնպահ է մնացել 15-ը, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
«Հայաստանի վարչա-տարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կազմվել է համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքների հիման վրա, ներմուծում է բաղադրյալ (մի քանի բնավայրից կազմված) համայնքի գաղափարը եւ հաստատում է դրանցից առաջինները` Թումանյանինը եւ Դիլիջանինը հանրապետության հյուսիսում եւ Տաթեւինը` հարավում: Նոր համայնքներից յուրաքանչյուրը կներառի 8 – 10 գյուղ, առաջին երկու դեպքում` այն քաղաքի հետ միասին, որի շուրջը տեղակայված են:
Այլ խոսքով` նոր միավորները միջին մի բան են դառնում ներկայիս համայնքապետարանների (դեպքերի 90%-ում 1 բնակավայրից բաղկացած) եւ խորհրդային շրջանների: Նպատակը տեղական ինքնակառավարման ծախսերը կրճատելն է եւ հարեւան գյուղերի միջեւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն ստեղծելը: