News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի ավելացման պատճառով ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս այցելել այդ երկիր: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

«Թուրքիայի տարածքում ահաբեկչական դրսեւորումների կրիտիկական զանգվածը, մեր գնահատականով, բոլորովին պակաս չէ Եգիպտոսինից:  Այդ կապակցությամբ մենք մեր քաղաքացիներին խորհուրդ չենք տալիս զբոսաշրջային կամ այլ նպատակներով այս փուլում այցելել Թուրքական Հանրապետություն», - ասել է Լավրովը, տեղեկացնում է   «Ինտերֆաքսը»:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքն աճում է, ընդ որում դա կապված չէ ռուսական ռազմական ինքնաթիռի իրավիճակի հետ: 

«Այսօր անհրաժեշտ է ընդգծել, որ աճում են Թուրքիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները: Եվ դա կապված չէ այն դեպքի հետ, որը տեղի է ունեցել այսօր», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ռուսական Սու-24-ը, որը Սիրիայում մասնակցում էր ահաբեկիչների դեմ օդային գործողությանը, թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ոչնչացվել է Թուրքիայի սահմանի մոտ: Ինչպես ճշտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական ռմբակոծիչը չէր սպառնում Թուրքիային եւ հրթիռահարվել է սահմանից  1 կմ հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ