News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 24-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որտեղ շարժման կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: Նիտին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։

Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը եւ տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջեւ հարաբերությունների զարգացումը։

Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց Շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երեւանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական–քաղաքական գործիչներ եւ այլն։

Կազմկոմիտեն որոշեց Շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու եւ հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ եւ համապատասխան կառույցներ։

Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչեւ այդ՝ կազմկոմիտեն կձեւավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաեւ կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում եւ Ֆրանսիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ