Նոր Տարվան ընդառաջ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կխստացնի մանրածախ առեւտրի մշտադիտարկումը: Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողներին ասել է հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը:
«Դեկտեմբերի վերջին մենք ավանդաբար խստացնում ենք հսկողությունը՝ գների անհիմն բարձրացումից խուսափելու համար»,- հավելել է Շաբոյանը: Նա հիշեցրել է, որ հանձնաժողովը հետեւում է միայն արտադրության կամ այս կամ այն ապրանքների վաճառքում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտների գործունեությանը: Մնացած դեպքերում գնագոյացումն ազատ է, եւ գինը սահմանում է շուկան: