News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում նոյեմբերի 24-ին սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյանը սպանության մեջ կասկածվող Մկրտիչ Պողոսյանին ճանաչել է դեռ 4 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, որը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեկտորի տեղակալն է եւ Գյումրիում հայտնի թամադա:

Նրա տեղեկություններով, մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

«Երեւի մուռ է հանել, երկու երեխուն էլ անհեր թողեց»,-ասաց Սամվել Գրիգորյանը՝ նշելով, որ Աթանյանը 2 անչափահաս երեխա ուներ՝ 2 եւ 6 տարեկան:

Հովհաննես Աթանյանի հոգեհանգիստն այսօր էր, նրան հողին կհանձնեն վաղը։

Ավելի վաղ Քնչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։

Հովհաննես Աթանյանի սպանության կասկածանքով Մկրտիչ Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել եւ օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երեւանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետեւանքով ստացած վնասվածքներից Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին եւ հեռացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ