Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զրկվում են ջրից» անվանունով զեկույցի նախագիծը: Այն ներկայացվելու է ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովում:
Դրանում, մասնավորապես, առաջարկվում է ԵԽԽՎ-ի «ափսոսանքը» հայտնել «վերանորոգման աշխատանքների անբավարարության» առիթով, որը «վտանգ է առաջացնում սահմանամերձ ամբողջ շրջանի համար»:
Նշենք, որ Մարկովիչն այսպիսի հայտարարություններ է արել՝ առանց տեղից տվյալներ ունենալու, քանի որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ այցելել՝ նշելով, որ հայկական կողմը խոչընդոտում է դրան: Նա հրաժարվել է նաեւ այցի մասին խնդրանքով դիմել ԼՂՀ իշխանությանը: