News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխան ձկան բուծման ու արտահանման ծրագիրը մինչեւ 4 հազար աշխատատեղ կստեղծի: Այդ մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է «Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդվարդ Գեւորգյանը: Այսօր Կարճաղբյուր գյուղում ձկների բուծման ու վերամշակման համալիրի շինարարություն է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցելության շրջանակում:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էին ավելի վաղ, գործարանը ծրագրում է մինչեւ 2023 թ. ապահովել իր առավելագույն հզորությունը՝ տարեկան 45-50 հազար ձուկ: Ձկան ու պահածոների մոտավորապես 75 տոկոսը ծրագրում են արտահանել: «Մենք մտածում ենք Ռուսաստանի ու ԵՏՄ մյուս երկրների մասին, բայց աշխատում ենք նաեւ Եվրամիության հավաստագիր ստանալու ուղղությամբ»,- հավելել է Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Սեւանի ափին գտնվող համալիրում ծրագրում են շերեփուկներ բուծել, իսկ հետո դրանք աճեցնել լճի վրայի բուծարաններում: Այդուհանդերձ, շեշտեց Գեւորգյանը, Սեւանին աղտոտվածություն չի սպառնում, քանի որ  հնարավորինս մաքուր կեր է ընտրվել: «Օգտագործելու ենք ճանաչված՝ հիմնականում դանիական արտադրողների կերեր»,- շեշտել է նա:

Ծրագրի շրջանակում նախատեսում են կառուցել շերեփուկների բուծարաններ, ինչպես նաեւ ապխտման ու պահածոյացման գործարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ