Սիրիայում ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո թուրքական ռազմական ավիացիան կտրուկ կրճատել է Հունաստանի օդային սահմանը խախտումները: Այս մասին հայտնել են Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում:
Նշվում է, որ սովորաբար Թուրքիան ամեն օր մի քանի անգամ խախտում է Հունաստանի օդային սահմանը, մասնավորապես՝ նոյեմբերի սկզբից ավելի քան 50 խախտում է արձանագրվել: Սակայն նոյեմբերի 24-ից ի վեր որեւէ խախտում չի եղել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ թուրքական կողմի խախտումների մասին տվյալները փոխանցվել են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետություններին եւ Ռուսաստանին: