Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը նոյեմբերի 29-ին արքայադուստր Շառլոթի լուսանկարն է հրապարակել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Քենսինգթոնյան պալատի հրապարակած լուսանկարում փոքրիկը 6 ամսական է: Ի տարբերություն ավագ եղբոր՝ արքայազն Ջորջի, որը ժառանգել է հոր բաց գույնի մազերը, Շառլոթն ավելի մուգ վարսերով եւ դարչնագույն աչքերով ավելի նման է մորը: