News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը հեռահաղորդակցության զարգացման առումով աշխարհում 76-րդ տեղն է զբաղեցրել: Այդ մասին ասվում է Էլեկտրակապի միջազգային միության (ITU) 2015-ի  «Էլեկտրոնային ընկերակցության չափում» զեկույցում: 2010-ին Հայաստանը 78-րդն էր:

Ինչպես եւ 5 տարի առաջ, վարկանիշային աղյուսակը գլխավորել է Հարավային Կորեան: Առաջատար դիրքերում են հայտնվել բոլոր սկանդինավյան երկրները, ինչպես նաեւ Անգլիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Ճապոնիան եւ Հոնկոնգը:

Դեպի առաջ մեծ ցատկ է կատարել Բահրեյնը (48-րդից 27-րդ տեղ) եւ Էմիրաթները`  (49 - 32), ինչպես նաեւ Բելառուսը (50 - 36):

Ադրբեջանը 67- րդ տեղում է, որին հասել է 76-ից: Վրաստանը 85-րդից հասել է 78-ին, Իրանը` 99-րդից 91-ին: Ռուսաստանը 45-րդ տեղում է, Թուրքիան` 69-րդում:

Տեխնոլոգիաների մատչելիության առումով Հայաստանը 76-րդ տեղում է, իսկ օգտագործման` 88-րդ, իսկ ՏՏ վարպետության ցուցանիշն ավելի բարձր է` 56-րդ տեղ: Վարպետության ինդեքսի առումով առաջատարը Հունաստանն է, որը շրջանցել է ամենազարգացած երկրներից շատերին, աղյուսակի 4-րդ հորիզոնականում Բելառուսն է, իսկ 9-րդում` Անդորրան:

Բջջային կապի նվազագույն ծառայությունների մատչելիության առումով Հայաստանը  98-րդ տեղում է (այս եւ ստորոբերյալ վարկանիշները կազմվել են ոչ թե ըստ ծառայությունների արժեքի, այլ բնակչության եկամուտներին դրանց հարաբերակցության): Նվազագույն զամբյուղը, որը կազմված է ամսվա ընթացքում 30 ելքային զանգից եւ 100 sms-հաղորդագրությունից, գնահատվել է 8,1 դոլար կամ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի 2,56 տոկոսը (ՀԱԵ-ն ըստ Համաշխարհային Բանկի տվյալների):

Ֆիքսված ինտերնետի մատչելիության առումով Հայաստանը 84-րդ տեղն է զբաղեցրել: Այստեղ նվազագույն զամբյուղ է սահմանվել 1 գիգաբայթը 256 կբիթ/վրկ արագության պայմաններում: Տվյալների փոխանցման նման փաթեթը Հայաստանում գնահատվել է ամիսը 10,1 դոլար կամ բնակչության շնչին ընկնող ազգային եկամտի 3,19 տոկոսը:

Շարժական ինտերնետի ինդեքսով Հայաստանը մի քիչ ավելի բարձր տեղ է զբաղեցնում` 73-րդը: Այստեղ նվազագույն զամբյուղի արժեքը սահմանված է 1 ԳԲ USB-մոդեմների համար եւ 500 Մբ հեռախոսից ինտերնետի: Հայաստանում նման փաթեթի արժեքը գնահատվել է ամիսը 4,81 դոլար կամ մեկ շնչին ընկնող եկամտի 1,52 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Ամենաշատ