News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքական ավիացիայի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելու պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհաշտություն է: Նման տեսակետ է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը մեջբերում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Սիրիայի առաջնորդի խոսքով, Էրդողանի նյարդերը տեղի են տվել, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխել է հավասարակշռությունը ցամաքի վրա: «Էրդողանի ձախողումը Սիրիայում, նրա ահաբեկչական խմբավորումների ձախողումը նշանակում է նրա քաղաքական մահը»,-ընդգծել է Ասադը՝ հավելելով, որ Էրդողանի արարքը միեւնույն է չի փոխի ուժերի հարաբերակցությունը:

«Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է, ռուսական աջակցությունն էլ ավելի ուժեղ կլինի»,-վստահ է Ասադը:

Սիրիայի նախագահը նկատել է, որ ողջ ժամանակահատվածում, երբ կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ օդային գործողություններ էին իրականացնում ԻՊ-ի դեմ, վերջինիս դիրքերը գնալով ընդլայնվում էին: Իսկ Ռուսաստանի ռմբակոծությունների արդյունքում, հակառակը, կրճատվում են, այդ թվում մյուս բոլոր խմբավորումների դիրքերը:

Ասադի խոսքով, ահաբեկիչներին զենքի, փողի ու այլ ապրանքների մատակարարումները կատարվում են Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայի եւ Կատարի աջակցությամբ: Ասադը համոզմունք է հայտնել, որ ահաբեկչությունը հաղթելու համար անհրաժեշտ է փակել մատակարարման ուղիները:

Խոսելով ընդդիմության մասին, Ասադը նշել է, որ իրական ընդդիմություն կարող է ձեւավորվել միայն երկրի ներսում, իսկ Ֆրանսիայում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում ձեւավորված ընդդիմությունը հայրենասիրական չէ: Ինչ վերաբերում է զինված խմբավորումներին, ապա դրանք ահաբեկիչներ են, հավելել է Սիրիայի նախագահը:

Հարցին, թե ինչպիսին է տեսնում Սիրիան 10 տարի անց, Ասադը պատասխանել է, որ գլխավոր նպատակն ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակն է եւ աշխարհիկ բազմազան հասարակության պահպանումը:

Ինչ վերաբերում է իր ճակատագրին, նա նշել է, որ կանի այնպես, ինչպես կցանկանա սիրիացի ժողովուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ