News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ճակատամարտի ընթացքում սելֆի անող վիկինգների մասին վարակիչ տեսանյութը  YouTube-ում միլիոնից ավելի դիտում է հավաքել:  

Տեսանյութը պատրաստել է  Walker Agency Zurich գովազդային գործակալությունը` շվեյցարական iFolor ընկերության պատվերով, որը մասնագիտացած է լուսանկարների թվային տպագրության եւ ֆոտոալբոմների վաճառքում:  Գործակալությունը  iFolor-ի համար նաեւ ծննդյան տոներին նվիրված վարակիչ տեսանյութ է մշակել: Իրենց ծանոթության պահը վերապրող տարեց զույգի մասին տեսագրությունը  YouTube-ում հայտնվել է նոյեմբերի 23-ին եւ հասցրել է ավելի քան 500 հազար դիտում հավաքել, տեղեկացնում է Lenta-ն:

Սելֆիների` սոցցանցերի համար  ինքնադիմանկարների ստեղծումը վերջին տարիների համացանցային ամենանշանակալի միտումներից է դարձել:  Սելֆի են անում հոլիվուդյան աստղերն ու քաղաքական գործիչները:  Օքսֆորդի բառարանի կազմողները    selfie-ն 2013-ի ամենակարեւոր բառ են կոչել: Գոյություն ունեն բջջային հատուկ հավելվածներ, որոնք առցանց ինքնադիմանկարների երկրպագուներին հնարավորություն են տալիս ռետուշավորել իրենց պատկերները:  2014-ի մարտին մի հետազոտություն էր հրապարակվել, ըստ որի, ամեն տարի աշխարհում  ավելի քան մեկ միլիոն սելֆի է արվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ