News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կարաս ազգային սննդի ցանցն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնի մեկնարկի մասին:

Այս Ամանորին Կարաս ցանցը չեղյալ է հայտարարել բոլոր ակցիաները, զեղչերը եւ բոնուսները՝ մեկնարկելով Բարեգործական Մարաթոն, որի արդյունքում ցանցի վաճառքների 5%-ն ուղղվելու է Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի 992 դպրոցականների եւ 336 ուսուցիչների աջակցությանը: Հավաքված ամբողջ միջոցներով ցանցը կգնի առաջին անհրաժեշտության սննդամթերք եւ գրենական պիտույքներ:

«Մեր սահմանները պահող սահմանամերձ գյուղերի բնակիչները բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն՝ ամեն օր լինելով վտանգի տակ: Միայն այն փաստը, որ նրանք դիմակայում են, չեն լքում իրենց հայրենիքն՝ արդեն հերոսություն է, որը մեզ բոլորիս ոգեշնչում է եւ հոգեւոր ուժ փոխանցում: «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնը Կարասի շնորհակալությունն է թշնամու նշանակետի տակ գտնվող գյուղերի բնակիչներին: Նրանցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք ունի: Մենք պետք է նեցուկ լինենք, կանգնենք մեր հայրենակիցների կողքին եւ աջակցենք մեր միասնությամբ»,- իր խոսքում նշեց Կարաս ցանցի հիմնադիր Աշոտ Հարությունյանը:

Նախագծի իրականացման համար Կարաս ցանցի հիմնադիրներ՝ Տիգրան Յուզբաշյանը եւ Աշոտ Հարությունյանը, այցելեցին Տավուշի սահմանամերձ գյուղերը եւ մասնավորապես դպրոցները` ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների եւ նրանց կյանքի առօրյա խնդիրների հետ:

Տեղեկանալով Կարասի մտադրությունների մասին, Բարեգործական Մարաթոնին միացան նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը եւ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, իսկ ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերեց ռադիո «Վանը»:

«Այսօր շատերը բարձրաձայնում են մեր երկրում առկա կյանքի դժվարությունների եւ օգնության անհրաժեշտության մասին: Մենք որոշեցինք ոչ միայն խոսել, այլ նաեւ գործել: «Սահմանն իմ հոգում» նախագծի նպատակն է ոչ միայն աջակցություն ցուցաբերել, այլ նաեւ ուշադրություն գրավել այս եւ նմանատիպ խնդիրների վրա: Կարասը երախտապարտ կլինի բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն միանալ այս Բարեգործական Մարաթոնին՝ նյութական եւ բարոյական աջակցությամբ»,- նշեց Կարաս ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ