News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհին, դաժանության ու գազանությունների մասին նորությունների ֆոնին, պետք է «քնքշության հեղափոխություն»: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Պոնտիֆիկը նշել է, որ եկեղեցին ինքը «տրվում է խիստ դիրքորոշում որդեգրելու գայթակղությանը, միայն բարոյական օրենքներն ընդգծելու գայթակղությանը»:

Նա հարց է ուղղել, թե քանի՞ մարդ է դուրս մնացել եկեղեցուց նման շեշտադրումների պատճառով:

«Մենք վարժվել ենք վատ նորություններին, դաժան նորություններին»,-ասել է Հռոմի պապը: նա վստահ է, որ ներկայումս անհրաժեշտ է քնքշության հեղափոխություն, որովհետեւ դրանից է բխում արդարությունն եւ մնացած ամեն ինչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ