News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններից 11 ամիս առաջ Դոնալդ Թրամփը հանրապետական ընտրողների շրջանում ամենամեծ աջակցությունն է վայելում, իսկ սեւամորթ նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, որը մեկ ամիս առաջ նրա լուրջ մրցակիցն էր, հայտնվել է երրորդ տեղում: Այսպիսին են Քուինիփեքի համալսարանի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցման համաձայն, Թրամփին ներկայում սատարում է հանրապետական ընտրողների 27%-ը, նրա վարկանիշը վերջին ամսվա ընթացքում բարելավվել է 3%-ով: Երկրորդ տեղում Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն է՝ 17%-ով: Իսկ երրորդ տեղը 16-ական տոկոսով կիսում են Բեն Կարսոնն ու Թեխասից սենատոր Թեդ Քրուզը: Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին սատարում է հանրապետական ընտրողների 5%-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, հարցման մասնակիցներին խնդրել են կանխատեսել նախագահական ընտրարշավի արդյունքը, եթե եզրափակիչում հանդիպեն հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Արդյունքում 47%-ը կարծիք է հայտնել, որ կհաղթի Քլինթոնը, 41%-ն էլ կարծում է, որ հաղթող կճանաչվի Թրամփը:

Նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածուն հայտնի կդառնա կուսակցության 2016 թվականի հուլիսի 21-ի 18-րդ համագումարում, իսկ դեմոկրատների թեկնածուն՝ հուլիսի 25-28-ը նախանշված համագումարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ