News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նրա գլխավորած դիտորդական առաքելությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն մեր երկրի պատմության մեջ կարեւոր քաղաքական իրադարձություն է, եւ ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ եւ ներկայացուցչական առաքելությունն է, հետեւել են ամբողջ գործընթացին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք եւ օբյեկտիվ գնահատականները:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ մինչեւ հանրաքվեն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությանը հաջորդած բոլոր փուլերում, հնարավոր դարձավ երկրում ապահովել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան հրապարակայնությունն ու թափանցիկությունը, քաղաքական ուժերի ներգրավվածությունը գործընթացին, արվեց ամեն ինչ՝ հանրաքվեի պատշաճ նախապատրաստության եւ անցկացման համար, այդ թվում՝ Հայաստանի օրենսդրությանն ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պայմաններ ապահովելով դիտորդական բոլոր առաքելությունների համար:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ առաքելության եզրակացությունը, որը հրապարակվել է նաեւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ առաքելության առաջին ու հիմնական եզրակացությունն այն է, որ բոլոր մակարդակներում՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ ազատ քվեարկելու եւ իրենց կամքն անկաշկանդ արտահայտելու: «Մենք դա զգացինք, երբ այցելեցինք բազմաթիվ ընտրատարածքներ: Ես կարող եմ ասել մեկ բան՝ քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում, բաց եւ հրապարակային: Տպավորված էի տեսնելով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր գործառույթները: Շնորհավորում եմ Ձեզ, որ Ձեր նախաձեռնությունը սատարում ստացավ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա գոհունակությամբ է խոսել դիտորդական առաքելությունների գործունեության համար ստեղծված պայմանների մասին, ընդգծելով, որ դա թույլ է տվել, մասնավորապես, իր գլխավորած առաքելությանը լիարժեքորեն, ստանձնած պատասխանատվությանը համահունչ եւ բարեխղճորեն կատարել հանրաքվեի գործընթացի ամբողջ դիտարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ