News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բանակցելուց հետո ոստիկանները բացեցին Մոսկովյան պուրակը եւ թույլ տվեցին, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթի մասնակիցները մոտենան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին եւ ներկայացնեն իրենց պահանջը` անվավեր ճանաչել դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքները (ֆոտոռեպորտաժ

Երթի մասնակիցները շենքի առջեւ կանգնած վանկարկեցին «անվավեր», «հանցագործներ», «Մուկուչյան նկարիչ»։

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ԿԸՀ շենքի դիմաց հայտարարեց, որ իրենց բողոքն ուղղված չէ միայն Տիգրան Մուկուչյանին, այլեւ իշխանություններին:

Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր «ոչ» են քվեարկել հանրաքվեին։

«Սիրելի «ոչ» քվեարկած սպաներ ու ոստիկանների, շնորհակալություն բոլորիդ, որ դուք «ոչ» եք քվեարկել, դուք ձեր խղճի առաջ մաքուր եք: Դուք հետո մի օր ձեր երեխաների, ընկերների առաջ կպարծենաք, որ ձեր խիղճը մաքուր է: Շնորհակալություն բոլոր ուսադիր ունեցող մեր ընկերներին, որ գնացին ու «ոչ»  քվեարկեցին:

Վաղը «Ոչ՛–ի ճակատը ԿԸՀ կներկայացնի հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջը` հիմնավորումներով։

Կազմակերպիչները հայտարարեցին, որ ակցիան ավարտված է, բայց պայքարը շարունակվելու է։

«Նոր Հայաստանը», որի կազմում են «Ժառանգությունը» եւ «Հիմնադիր խորհրդարանը» հիշեցրեց, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, իրենք հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ չեն որոշել` կմիանան «Նոր Հայաստանի» հանրահավաքին, թե ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ