News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

ԼՂՀ քաղաքական ուժերը ու ղեկավարությունը հանգել են այն եզրակացության, որ կառավարման նախագահական մոդելը ավելի արդյունավետ կլինի ներկա իրավիճակում: Այս մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Անդրադառնալով առաջարկված սահմանադրական փոփոխություններին՝ պատգամավորը շեշտել է, որ ԼՂՀ-ն անկախ ու ինքնիշխան պետություն է «Հետեւաբար Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան, պետական կառավարման համակարգը»,- նշել է Շիրակ Թորոսյանը:

Այն հարցին, թե ինչու է Հայաստանը ընտրել կառավարման խորհրդարանական մոդելը, իսկ Ղարաբաղը՝ նախագահական, պատգամավորը նկատեց, որ Հայաստանում ու Ղարաբաղում նույն իրավիճակը չէ: «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է ու կառավարման խորհրդարանական մոդելի ընտրությունը պայմանավորված է հենց հայկական իրականության մեջ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման անհրաժեշտությամբ: Իհարկե կան տեսակետներ, որ կառավարման նախագահական մոդելի դեպքում նույնպես հնարավոր կլինի զարգացնել ժողովրդավարական սկզբունքները: Դա քաղաքական նախապատվության հարց է», հավելել է Շիրակ Թորոսյանը:

ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ